Գրաված վայրերում
Մեր [Հայաստանի] զորամասերի առաջխաղացումը շարունակվում է: Մերոնք գրավել են Ուլուխանլուն, Սարդարապատը և Արաքսը: Արաքսի վրա ձգված կամուրջը մեր ձեռքին է:
Թուրքերն ամեն տեղ մեր զորքերին բարյացակամ վերաբերմունք են ցույց տալիս:
Գրաված վայրերում մեծ քանակությամբ հացի և խոտի պաշար կա, ինչպես և բամբակ:
Ժողովուրդ, Հայ ժողովրդական կուսակցության պաշտոնաթերթ, թիվ 41, ուրբաթ, դեկտեմբերի 6, 1918
Կարդալ նաև՝
Բաթումին դեմ, Սարդարապատի պատերազմին կողմ․ պորուչիկ Առաքելյանի դատը և ներումը՝ 1918