Ռոբերտ Քոչարյանը կարդում է Արցախի Ազգային խորհրդի որոշումը, որով դիմում է Հայաստանի Գերագույն խորհրդին՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղն իր կազմի մեջ ընդունելու խնդրանքով: Նա նշում է, որ իրենց համար ընդունելի է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակը: Առաջարկում է, որ Հայաստանի պատգամավորները չմասնակցեն ԽՍՀՄ-ի ժողովրդական պատգամավորների նստաշրջանին: Ոչ մի ժողովուրդ ազատություն չի ստացել որոշումներով ու ստորագրություններով: Ազատությունը նվաճվում է, ապա նոր՝ ճանաչվում աշխարհի կողմից: Մոսկվայում ոչ ոք չի կարող մեզ ազատություն տալ. մենք ինքներս պետք է որոշումն ընդունենք եւ բոլորին փաստի առաջ կանգնեցնենք: Մեր միամտությունն այն է, որ 1989-ին նոր ենք հասկանում ու զարմանքով հայտնաբերում, որ ԽՍՀՄ-ի խորհրդարանում ամեն ազգություն իր շահն ունի:
1989 թ.-ի դեկտեմբերի 1-ին Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի վերամիավորման որոշում են ընդունում: Այս որոշմանը նախորդած իրադարձությունների կարճ ժամանակագրությունը, որով բացահայտվում է նաեւ զարգացումների տրամաբանությունը հետեւյալն է.
1989-ի Օգոստոսի 16-ին տեղի է ունենում Արցախի լիազոր ներկայացուցիչների համագումար, որն ընտրում է 79 հոգանոց Ազգային խորհուրդ:
1989թ. նոյեմբերի 19-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունում է բանաձև, որում ԽՍՀՄ ղեկավարությանը կոչ էր արվում հակամարտությանը տալ այնպիսի լուծում, որը կարտահայտեր մարզի հայ մեծամասնության կամքը:
Նոյեմբերի 20-ին ԽՍՀՄ ԱԳՆ-ն և Գերագույն խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովը որակում են Սենատի բանաձևը որպես «կոպիտ և ինքնակոչ միջամտություն»:
Նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ լուծարվում է Ա. Վոլսկու ղեկավարած ԼՂ Հատուկ կառավարման կոմիտեն: Դրա փոխարեն ստեղծվում է Կազմկոմիտե, որի ղեկավար է նշանակվում Ադրբեջանի կոմկուսի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն, որով փորձ է արվում վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի անմիջական հսկողության տակ:
http://www.hambardzum.am/hy/tesadaran/1989-hxsh-gx-nstashrjan/robert-qocharyan-hxsh-gx-nstashrjan-1989.html
Դիտել նաև՝
https://www.aniarc.am/2016/12/01/hrant-voskanyan-december-1-1989/