Նոյեմբերի 23-ի երեկոյան հայրենի լրագրող, ԱՆԻ կենտրոնի հիմնադիր և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը «Հայաստանն այսօր. նոր մարտահրավերներ եւ վտանգներ» թեմայով ելույթ է ունեցել Աթենքի ՀԲԸՄ «Արարատ» սրահում:
Հակոբյանի այցը Հունաստան, տարբեր հանդիպումները համայնքնային կառույցներում եւ դասախոսական երեկոն կազմակերպել էին Աթենքի Հայ Իրաւանց Խորհուրդը եւ Ռամկավար Ազատական Կուսակցության Հունաստանի Շրջանային վարչությունը:
Երեկոն բացեց ՌԱԿ Հունաստանի Շրջանային վարչության ատենապետ Սեւակ Փանոսյանը, որից հետո օրվա բանախոսը՝ Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան, Հայստան-Թուրքիա և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շուրջ ամփոփ տեղեկատվություն: Նա անդրադարձավ նաև Արցախ հայ ժողովրդի վերադարձի հնարավորություններին ու օրվա մարտահրավերներին, Հայաստանի իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը:
Ելույթի ավարտից հետո նա պատասխանեց ավելի քան վեց տասնյակ ներկաների բազմաթիվ հարցերին, իսկ վերջում ստորագրեց իր հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած հատորները:
Դասախոսական երեկոն ուղիղ եթերով տարածում էր Հայ Իրաւանց խորհուրդը:
Այն հասանելի է հետեւյալ հղումով:
Հունաստան այցելության օրերին Թաթուլ Հակոբյանը, ընկերակցությամբ Հայ Իրաւանց խորհրդի ղեկավար Լեւոն Աղազարյանի և ՌԱԿ Հունաստանի Շրջանային վարչության ատենապետ Սեւակ Փանոսյանի, այցելել է Աթենքում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ հանդիպում-զրույց է տեղի ունեցել արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ: Բացի այդ, այցելություններ ու հանդիպումներ են եղել Հայ Առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդ է Գերաշնորհ Տ. Խորեն Եպիսկոպոս Առաքելյանի հետ, ՀԲԸՄ դպրոց և համայնքնային ու կրոնական այլ կառույցներ: