Գաղթականների վերադարձը թույլատրված
[Հայաստանի Հանրապետութոյւնում] Թուրքիայի [Օսմանյան կայսրության] դիվանագիտական ներկայացուցիչ Մեհմեդ Ալի փաշան նոյեմբերի 16-ին Հայաստանի կառավարությանը հայտնել է, որ ինքը լիազորված է հայտարարելու, որ իր կառավարությունը թույլատրել է բոլոր գաղթականների վերադարձը իրենց նախկին բնակավայրերը։
Վերադարձի առաջին օրն է նոյեմբերի 18-ը․ ամեն մի գյուղից օրական վերադառնալ կարող են 10-ական ընտանիք։
Մինչև դեկտեմբերի սկիզբը Հայաստանին անցնող ամբողջ տերիտորիան կդատարկվի [թուրքական զորքերից]:
ԶԱՆԳ թերթ, ՀՅԴ օրգան, թիվ 72, հինգշաբթի, 21 նոյեմբեր, 1918
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Zang-1917/1918/1918(72).pdf