Ամենայն հայոց կաթողիկոսի օգնության կոչը եվրոպական պետություններին. 12 նոյեմբեր, 1920թ

3561

ՎԵՀԱՓԱՌ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԷՈՐԳ Ե-Ի ԿՈՂՄԻՑ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՏԷՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՒԱԾ Է ՀԵՏԵՒԵԱԼ ՀԵՌԱԳԻՐԸ

Անգլիայի թագաւոր եւ Հնդկաստանի կայսր Գէորգ Ե-ին, Իտալիայի թագաւոր Վիկտոր Էմմանուէլ Գ-ին եւ Յունաստանի թագաւորին.

Երևան, 12 նոյեմբերի

Այն պահուն, երբ Սևրի դաշնագիրը սրբագործելու վրայ էր հայ ազգի անկախութիւնը, այն ազգի, որը համաշխարհային պատերազմի ընթացքում կռւել է Անտանտի պետութիւնների հետ ընդհանուր թշնամու դէմ, հայ ժողովուրդը հանդիսատես է ինչպէս իր դարաւոր թշնամին նորից ոտնակոխ արել իր երկիրը: Ուժասպառ եղած, սովի մատնւած, տանջւած հայ ժողովուրդը այս րոպէիս մատնւած է թշնամուն, որի նպատակն է ոչնչացնել ամբողջ ազգութիւնը և հայոց պետութիւնը, ինչպէս և ջնջել քրիստոնէական կրօնը և եկեղեցին Արևելքում:

Յանուն Փրկչի, կոչ եմ անում Ձերդ մեծութեան քրիստոնեական մարդասիրութեան փրկելու համար իմ ազգի մնացորդը Հայաստանի մէջ՝ ընձեռնելով նրան անհրաժեշտ բարոյական և ֆիզիքական օգնութիւն, մինչև որ նա հաւաքելով իր ցրւած ուժերը, ի վիճակի լինի ինքնապաշտպանւելու

ԳԷՈՐԳ Ե. Կաթողիկոս եւ Ծայրագոյն Պատրիարք Ամենայն Հայոց:

Ժողովուրդ, թիվ 195, շաբաթ, 27 նոյեմբեր, 1920թ

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/195.pdf