Նոյեմբերի 9-ին՝ շաբաթ օրը, Լոռու մարզի Ախթալա քաղաքի մարզադաշտում, ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբը կազմակերպում է մինչև 13 տարեկանների (2012 թվականների և ավելի փոքր տարիքի երեխաներ) ֆուտբոլի մրցաշար:
Մրցաշարին մասնակցելու են ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությունում հանդես եկող Դովեղ-12, Ախթալա քաղաքի և Դսեղ ու Օձուն գյուղերի թիմերը, որոնք իրենց թիմերում կարող են ունանալ նաև 2011 թվականի ծնված ֆուտբոլիստներ:
Մրցաշարի նպատակներից է ոչ միայն ֆուտբոլի մասսայականացումը, այլև սելեկցիան: Աչքի ընկած ֆուտբոլիստները կարող են համալրել Տավուշի և Լոռու մարզի այն թիմերը, որոնք հանդես են գալիս ՀՖՖ հովանու ներքո անցկացվող առաջնություններում:
Լավագույն թիմերն ու ֆուտբոլիստները կարժանանան մրցանակների: