Թաթուլ Հակոբյանը նոյեմբերի 1-ին ելույթ կունենա Կիպրոսում

1791

Ռամկավար Ազատական Կուսակցության Կիպրոսի Շրջանային Վարչության հրավերով Նիկոսիա է հրավիրվել լրագրող, ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի գլխավոր խմբագիր և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Հովանավորությամբ Կիպրոսի թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեանի և նախագահությամբ հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանի՝ Թաթուլ Հակոբյանը նոյեմբերի 1-ին, երեկոյան ժամը 8-ին ելույթ կունենա Նիկոսիայի Նարեկ հայկական վարժարանի հանդիսասրահում:

Թեման՝ Արցախը հաղթանակների և տագնապների միջև: