Թուրքերի կողմից մահափորձ Հայաստանի վարչապետ Խատիսյանի վրա․ 1 նոյեմբեր, 1919թ

1278

Թուրքերի կողմէն մահափորձ Հայաստանի վարչապետին վրայ

Կ․ Պոլսի «Պոսֆօր» ֆրանսերէն լրագիրը Երևանէն տեղեկութիւն ստացեր է թէ նոյեմբերի 1-ի առաւօտ, երբ Հայաստանի հանրապետութեան վարչապետը՝ Ալեքսանդր Խատիսեան, կառքով կանցնէր Երևանի մեծ պողոտայէն դէպի երկաթուղիի կայարանը՝ Կարս երթալու համար, կառքին առջևէն գնացող պահակ զինվոր մը նշմարեց երեք կասկածելի անձեր որոնք ճանապարհին եզերքը գտնուող փլած շէնքի մը պատերին ետևը պահուըտիլ կը փորձէին։ Անմիջապէս ձերբակալեցին անոնցմէ երկուքը, իսկ երրորդը յաջողեցաւ փախչիլ։ Ձերբակալուախները զինւած էին ռումբերով։ Կը կարծուի որ մահափորձ մը պիտի կատարէին Խատիսեանի վրայԼ Անանցմէ մին համբաւաւոր Ժէոն Թուիրք գործիչ Ապպասն է որ մեծաքանակ հրացաններ գողցած էր Շարուրի մէջ և միւսն ալ  որ Մօլլա Հիւսէյին կը կոչւի, ծանօթ է իբր թաթար չէթէների կազմակերպիչ։

Արմենիա պարբերական, Մարսել, դեկտեմբեր, 1919

Մայքլ Բաբայանի ֆեյսբուքի էջից

Լուսանկարում՝ Խատիսյանը Սարիղամիշում հայ որբերի հետ, 3 նոյեմբեր, 1919թ