Թուրքերը հեռանում են Ղարաքիլիսայից՝ 7000 սպանված հայեր․ 23 հոկտեմբեր, 1918

2701

1918-ի աշնանը, երբ Օսմանյան կայսրությունը իրեն պարտված ճանաչեց Առաջին աշխարհամարտում, սկսեց իր զորքերը հեռացնել Հայաստանի գրավված հողերից, այդ թվում՝ Փամբակի շրջանից։ Թուրքական զորքերը այս շրջանը և նրա կենտրոն Ղարաքիլիսան գրավել էին 1918-ի մայիսին։ Ներքո երկու լուրերը վերցրել ենք Երևանում լույս տեղնող ՀՅԴ ԶԱՆԳ թերթից։

ԱՆԻ կենտրոն 

Տաճիկները և տեղական թուրքերը

Հաստատ աղբյուրից մեզ տեղեկացնում են, որ Փամբակի շրջանի Ղզլողան, Սարալ, Ղուրսալի, Արճութ, Հալլավար, Հայդարլի, Խանջուղազ և Վարդանլու գյուղերից տաճիկ [օսմանյան] հրամանատարությունը տեղական թուրքերին [թաթար, ադրբեջանցի] քշում է դեպի Արփաչայի [Ախուրյան] մյուս ափը։

Ղարաքիլիսայի հանձնումը

Ղարաքիլիսան իր շրջանով արդեն հանձնված է մեր զորքերին։

Այնտեղից ստացված վերջին հեռագիրը հաղորդում է, որ Ղարաքիլիսայում կոտորված հայերի թիվը 2000 է, իսկ շրջանում՝ 7000։ Դիակների մեծ մասն անթաղ է, միջոցներ են ձեռք առնվել թաղելու։

ԶԱՆԳ թերթ, ՀՅԴ օրգան, թիվ 64, չորեքշաբթի, 23 հոկտեմբեր, 1918

Լուսանկարում՝ Վանաձոր/Կիրովական/Ղարաքիլիսա