Կարս՝ Սիմոն Վրացյանի հեռագիրը․ 6 հոկտեմբերի, 1920թ, Յառաջ

2963

1920 թ․ սեպտեմբերի 29-ին քեմալականները գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի առաջին օրերին՝ Ալեքսանդրապոլը, իսկ դեկտեմբերի 2-ին՝ ռուս-թուրքական հարվածների տակ, ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցեց Բաքվում ձևավորված և նոյեմբերի 29-ին Իջևան մտած Հայհեղկոմին։

խմբ․ ԱՆԻ-ի

—–

Գյուղատնտեսության և պետական գույքերի նախարար Սիմոն Վրացյանը Կարսից հեռագրում է․

Դրությունը կայուն է, գաղթականությունը խնամվում է, Կարսից հեռացողները վերադառնում են։ Ամեն տեղ ժողովրդի տրամադրությունը բարձր է։

Յառաջ, ՀՅԴ, թիւ 217, Չորեքշաբթի, 6 Հոկտեմբեր, 1920թ․

—–

[Հայաստանի Հանրապետության] նախարարների խորհուրդը [1920-ի սեպտեմբեր] ամսի 30-ի իր արտակարգ նիստում, նկատի ունենալով նախարարների անմիջական ներկայության անհրաժեշտությունը ռազմաճակատներում և գավառներում, որոշեց արտակարգ լիազորություններով՝

Ղարսի ճակատ ուղարկել նախարարներ Սիմոն Վրացյանին և Արտաշես Բաբալյանին,

Ղազախի ճակատ՝ նախարար Աբրահամ Գյուլխանդանյանին,

Իգդիրի ճակատ՝ նախարար Սարգիս Արարատյանին,

Ալեքսանդրապոլ՝ նախարարներ Արշակ Ջամալյանին և Գևորգ Ղազարյանին,

Նոր Բայազետի շրջան՝ Մելիք Յոլչյանին,

Էջմիածնի և Աշտարակի շրջան՝ խորհրդարանի անդամներ Հ․ Տեր-Հակոբյանին և Հ․ Տերտերյանին։

Յառաջ, ՀՅԴ, թիւ 213, Ուրբաթ, 1 Հոկտեմբեր, 1920

Լուսանկարում՝ Կարսն այսօր

Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի, սեպտեմբեր, 2019