Վերհիշելով դրվագներ մեր աղետից՝ 4 հոկտեմբեր, 2020. Մխիթար Առուշանյան

1377

Մի քանի տարին մեկ իմ արխիվն եմ նայում, և քիչ առաջ հանդիպեցի Մխիթարին… ես եմ նկարել:

Քարին Տակում էինք ՍիվիլՆեթի օպերատոր և ռեժիսոր Հակոբ Մանուկյանի հետ: 2020-ի հոկտեմբերի առաջին շաբաթն էր, գյուղապետ Մխիթարին ասացի ուզում եմ նկարեմ քեզ, ասաց գնանք էն տանկի/զրահամեքենայի մոտ, որ պապաս ու մեր գյուղացիք խփել են 1992-ին: Հայրը զոհվել էր 1992-ի հունվարին:

Վերջին անգամ Շուշի-Քարին Տակ հատվածում եղա 2020-ի նոյեմբերի 3-ի գիշերը: Մխիթարն արդեն զոհվել էր, իսկ ադրբեջանցիները գրեթե շրջափակման մեջ էին առել Քարին Տակը:

Մի տեղ կարդացի, որ զոհվելուց առաջ Մխիթարն իր եղբորն ասել է, որ եթե չկարողանան գյուղը պահել, «գնալու եմ պապայի գերեզմանում ինձ սպանեմ»։

Էս նկարը չէի էլ հիշում ու հիմա, անկեղծորեն, շատ հուզվեցի ու վերապրում եմ սարսափելի աղետը:

Տեսնես որտե՞ղ է Մխիթարի ընտանիքը, երեխաները…

Թաթուլ Հակոբյան

28 հունվարի, 2024թ