Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի ամենահին լուսանկարը արվել է 1860 թվականին:
Այսօր Մայր Տաճարի դիմացը գտնվող Ներսիսյան լիճը, վանքի պատերը չկան, փոխարենը կառուցվել են Սրբոց հրեշտակապետաց եկեղեցին, մատենադարանի շենքը, նոր վեհարանը, գլխավոր մուտքի Ս. Տրդատ բաց խորանը, Էօռնեկյան վարժարանը, Գարեգին Ա կրթական կենտրոնը, միաբանական կացարանը և շատ այլ շինություններ։
Լուսանկարի հեղինակը Գաբրիել Խատիսյանն է՝ Թիֆլիսից:
Գաբրիել Խատիսյանը եղել է մանկավարժ և բնագետ։ Դասավանդել է Ներսիսյան դպրոցում (1852-55), ինչպես նաև հիմնել է մասնավոր կրթական պանսիոն (1852-58) ուր հաճախել են հայ մշակույթի շատ գործիչներ։