Արցախը իր 3000-ամյա պատմության ընթացքում, անգամ այն հարյուրամյակների ու տասնամյակների ընթացքում, երբ մաս է կազմել Սեֆյանի Իրանի, Ռոմանովների Ռուսաստանի, Խորհրդային Ադրբեջանի, գերազանցապես հայաբնակ է եղել ու այդ հայկականությունը պահել է մինչև մեր օրերը: Հայկական մյուս աշխարհը, որ հազարամյակներ անընդմեջ եղել է հայաբնակ ու հասել մեր օրերը՝ Սյունիքն է:
Բռնի կերպով Խորհրդային Ադրբեջանի մաս կազմելուց հետո էլ Արցախը մնաց հայկական ու հայաբնակ, թեև Բաքվի կողմից վարվում էր ԼՂԻՄ-ը ադրբեջացիներով բնակցնելու ծրագրված ու հետևողական քաղաքականություն:
Խորհրդային առաջին՝ 1926 թվականի մարդահամարի տվյալներով, ԼՂԻՄ-ի ընդհանուր բնակչությունը կազմում էր 125.300, որից 111.694-ը կամ 89,1 տոկոսը հայեր, 12.592-ը՝ թուրքեր, իմա՝ ադրբեջանցիներ, 596-ը՝ ռուսներ:
Թեև Ստեփանակերտն էր ԼՂԻՄ-ի վարչական կենտրոնը, սակայն ամենամեծ քաղաքը շարունակում էր մնալ Շուշին, որը 1920թ մարտյան հայկական ջարդերից հետո զրկվել էր հայ բնակչությունից: Դեռևս կիսավեր Շուշին 1926-ին ուներ 5.104 բնակիչ, որից 4.900-ը՝ թուրքեր, 93-ը՝ հայեր, 9-ը՝ ռուսներ: Ջարդերից առաջ, մասնավորապես 1897 թվականի ցարական մարդահամարի, ինչպես նաև 1916 թվականի տվյալներով, Շուշիի բնակչության թվաքանակի մեջ հայերը կազմում էին 55 տոկոսից ավելին: Ճիշտ է նաև, որ նույն այդ ժամանակահատվածում շիա թաթարները, այսօրվա ադրբեջանցիները ևս ունեին զգալի քանակական ու մշակութային ներկայություն:
Ներկայացնենք ԼՂԻՄ բնակչության պատկերը՝ համաձայն 1926թ մարդահամար տվյալների: Վարանդայի շրջանը մոտավորապես համապատասխանում է Մարտունու, Ջրաբերդը՝ Մարտակերտի, Դիզակը՝ Հադրութի, Խաչենը՝ Ասկերանի:
բոլորը | հայեր | թուրքեր | ռուսներ | |
ԼՂԻՄ | 125.300
(100%) |
111.694
(89,1%) |
12.592
(10,0%) |
596
(0,5%) |
Քաղաք Ստեփանակերտ | 3.189
(100%) |
2.724
(85,4%) |
343
(10,8%) |
59
(1,9%) |
Քաղաք Շուշի | 5.104
(100%) |
93
(1,8%) |
4.900
(96,0%) |
9
(0,2%) |
Վարանդայի շրջան | 28.858
(100%) |
28.190
(97,7%) |
650
(2,3%) |
9
(0,1%) |
Ջրաբերդի շրջան | 31.768
(100%) |
29.292
(92,2%) |
1.914
(6,0%) |
434
(1,4%) |
Դիզակի շրջան | 25.247
(100%) |
24.685
(97,8%) |
443
(1,8%) |
76
(0,3%) |
Խաչենի շրջան | 26.788
(100%) |
26.702
(99,7%) |
22
(0,1%) |
9
(0,1%) |
Շուշիի շրջան | 4.346
(100%) |
8
(0,2%) |
4.320
(99,4%) |
– |
Խորհրդային երկրորդ՝ 1939 թվականի մարդահամարի տվյալներով, Ստեփանակերտը դարձավ ԼՂԻՄ ամենամեծ բնակավայրը՝ գրեթե 10,5 հազար մարդ, որի 87 տոկոսը՝ հայեր: Այս մարդահամարի ընթացքում էր, որ առաջին անգամ օգտագործվեց ադրբեջանցի անունը որպես ազգություն Խորհրդային Միությունում: Մինչ այդ, նրանց անվանում էին թաթար, կովկասյան թաթար կամ պարզապես թուրք, երբեմն՝ մուսուլման ու մահմեդական: ԼՂԻՄ բնակչության բացարձակ մեծամասնությունը շարունակում էին կազմել հայերը՝ 88 տոկոս: Ադրբեջանցիները շարունակում էին մեծամասնություն կազմել Շուշի քաղաքում և շրջանում՝ գրեթե 60 տոկոս: Մյուս բոլոր քաղաքներում և շրջաններում նրանց թիվը չէր հասնում 7 տոկոսի: 1939-ին ԼՂԻՄ-ում ադրբեջանցիները ընդհանուր թիվը 14 հազար էր կամ բնակչության 9 տոկոս: Այսօր Ադրբեջանի կողմից զավթված Հադրութի շրջանում ադրբեջանական բնակչության թիվը 3 տոկոսից պակաս էր:
բոլորը | Հայեր | ադրբեջանցիներ | ռուսներ | ուկրաինացիներ | |
ԼՂԻՄ | 150.837
(100%) |
132.800
(88,0%) |
14.053
(9,3%) |
3.174
(2,1%) |
436
(0,3%) |
Քաղաք Ստեփանակերտ | 10.459
(100%) |
9.079
(86,8%) |
672
(6,4%) |
563
(5,4%) |
85
(0,8%) |
Հադրութի շրջան | 27.128
(100%) |
25.975
(95,7%) |
727
(2,7%) |
349
(1,3%) |
66
(0,2%) |
Մարտակերտի շրջան | 40.812
(100%) |
36.453
(89,3%) |
2.833
(6,9%) |
1.244
(3,0%) |
143
(0,4%) |
Մարտունու շրջան | 32.298
(100%) |
30.235
(93,6%) |
1.501
(4,6%) |
457
(1,4%) |
62
(0,2%) |
Ստեփանակերտի շրջան | 29.321
(100%) |
26.881
(91,7%) |
2.014
(6,9%) |
305
(1,0%) |
60
(0,2%) |
Շուշիի շրջան | 10.819
(100%) |
4.177
(38,6%) |
6.306
(58,3%) |
256
(2,4%) |
20
(0,2%) |
Խորհրդային հաջորդ մարդահամարը տեղի ունեցավ 20 տարի անց՝ 1959-ին: Քանակական առումով հայերի թիվը պակասել էր, քանի որ տեղի էր ունեցել Հայրենական մեծ պատերազմը, որին Արցախը տվել էր հազարավոր զոհեր: Այս մարդահամարը ցույց տվեց ադրբեջանցիների զգալի աճը, որը և՛ բնական էր, քանի որ ադրբեջանցիների ընտանքիները բազմանդամ էին, և մեխանիկական էր, քանի որ ԼՂԻՄ-ի հարևան շրջաններից տեղի էր ունենում ադրբեջանցիների հաստատում հայկական մարզի տարածքում: Հետագայում մի առիթով Հեյդար Ալիևն ասել է, որ երբ հայերը առաջ քաշեցին Ստեփանակերտում ինստիտուտ բացելու հարցը, ինքը համաձայնվել է և օգտվելով առիթից, բացել նաև ադրբեջանական բաժին, ինչի շնորհիվ էլ ԼՂԻՄ-ից դուրս ապրող շատ ադրբեջանցիներ սովորել են այդ բուհում, իսկ ավարտելուց հետո՝ հաստատվել ԼՂԻՄ տարածքում: 1959-ին ԼՂԻՄ տարածքում ադրբեջանցիների թիվը հասավ գրեթե 14 տոկոսի, այդ թվում Ստեփանակերտում՝ 6 տոկոսի: Այսօր զավթված Հադրութի շրջանում ադրբեջանցիների թիվը անցավ 6 տոկոսը:
բոլորը | հայերը | ադրբեջանցիներ | ռուսներ | |
ԼՂԻՄ | 130.406
(100%) |
110.053
(84,4%) |
17.995
(13,8%) |
1.790
(1,6%) |
Քաղաք Ստեփանակերտ | 19.703
(100%) |
17.640
(89,5%) |
1.143
(5,8%) |
698
(3,5%) |
Հադրութի շրջան | 16.808
(100%) |
15.676
(93,3%) |
1.031
(6,1%) |
74
(0,4%) |
Մարտակերտի շրջան | 37.734
(100%) |
33.555
(88,9%) |
3.415
(9,1%) |
611
(1,6%) |
Մարտունու շրջան | 24.841
(100%) |
21.695
(87,3%) |
2.958
(11,9%) |
134
(0,5%) |
Ստեփանակերտի շրջան | 20.694
(100%) |
17.693
(85,5%) |
2.884
(13,9%) |
75
(0,4%) |
Շուշիի շրջան | 10.626
(100%) |
3.794
(35,7%) |
6.564
(61,8%) |
198
(1,9%) |
1970 թվականի մարդահամարը արձանագրեց ադրբեջանական բնակչության ևս մեկ կտրուկ աճ. ԼՂԻՄ-ում նրանց թիվը կազմեց ավելի քան 18 տոկոս: Աճը տեղի ունեցավ բոլոր շրջաններում, այդ թվում՝ Հադրութում՝ ավելի քան 10 տոկոս:
բոլորը | հայեր | ադրբեջանցիներ | ռուսներ | ուկրաինացիներ | |
ԼՂԻՄ | 150.313
(100%) |
121.068
(80,5%) |
27.179
(18,1%) |
1.310
(0,9%) |
193
(0,1%) |
Քաղաք Ստեփանակերտ | 30.293
(100%) |
26.684
(88,1%) |
2.762
(9,1%) |
607
(2,0%) |
99
(0,3%) |
Հադրութի շրջան | 15.937
(100%) |
13.937
(87,5%) |
1.665
(10,4%) |
150
(0,9%) |
58
(0,4%) |
Մարտակերտի շրջան | 44.004
(100%) |
38.220
(86,9%) |
5.168
(11,7%) |
348
(0,8%) |
23
(0,1%) |
Մարտունու շրջան | 26.178
(100%) |
22.372
(85,5%) |
3.664
(14,0%) |
53
(0,2%) |
4
(0,1%) |
Ստեփանակերտի շրջան | 19.570
(100%) |
15.642
(79,9%) |
3.785
(19,3%) |
6
(0,1%) |
– |
Շուշիի շրջան | 13.664
(100%) |
3.577
(26,2%) |
9.890
(72,4%) |
142
(1,0%) |
7
(0,1%) |
1979 թվականի մարդահամարի տվյալները արձանագրեցին ադրբեջանական բնակչության մի նոր ավելացում. ԼՂԻՄ-ի բնակչույթան արդեն յուրաքանչյուր չորրորդ հոգին ադրբեջանցի էր կամ մարզի բնակչության 23 տոկոսը:
բոլորը | հայեր | ադրբեջանցիներ | ռուսներ | ուկրաինացիներ | |
ԼՂԻՄ | 162.181
(100%) |
123.076
(75,9%) |
37.264
(23,0%) |
1.265
(0,8%) |
140
(0,1%) |
Քաղաք Ստեփանակերտ | 38.948
(100%) |
33.898
(87,0%) |
4.303
(11,0%) |
549
(1,4%) |
82
(0,2%) |
Ասկերանի շրջան | 20.094
(100%) |
14.772
(73,5%) |
5.231
(26,0%) |
53
(0,2%) |
8
(0,1%) |
Հադրութի շրջան | 14.792
(100%) |
12.489
(84,4%) |
2.239
(15,1%) |
39
(0,3%) |
7
(0,1%) |
Մարտակերտի շրջան | 44.586
(100%) |
37.050
(83,1%) |
7.050
(15,8%) |
355
(0,8%) |
20
(0,1%) |
Մարտունու շրջան | 27.742
(100%) |
21.986
(79,3%) |
5.486
(19,8%) |
155
(0,6%) |
12
(0,1%) |
Շուշիի շրջան | 16.019
(100%) |
2.881
(18,0%) |
12.955
(80,9%) |
114
(0,7%) |
11
(0,1%) |
Այստեղ մենք չենք տալիս ԽՍՀՄ վերջին՝ 1989 թվականի մարդահամարի տվյալները, քանի որ դրանք չեն կարող արտահայտել ճիշտ պատկերը, մանավանդ ԼՂԻՄ-ի դեպքում, քանի որ տեղի էին ունեցել բնակչության տեղափոխություններ և արտաքսումներ, մասնավորապես, 1988-ի սեպտեմբերին Շուշիից դուրս էր եկել հայ, իսկ Ստեփանակերտից՝ ադրբեջանական բնակչությունը:
Այսօր ևս չափազանց կարևոր է Արցախի բնակչության թվաքանակի պահպանումն ու ավելացումը: Մենք չգիտենք՝ 5 կամ 10 տարի հետո Արցախում լինելու են խաղաղապահներ կամ չեն լինելու: Արցախը պահելու համար, բացի բանակը և տնտեսությունը կարգի բերելը, չափազանց կարևոր է այնտեղ հայ բնակչության թվաքանակի ավելացումը: Նույնը վերաբերում է նաև Սյունքին ու Վայոց Ձորին:
Թաթուլ Հակոբյան
17 փետրվարի, 2021թ, ԱՆԻ կենտրոն