ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը ՀՀ անկախության հռչակման մասին. 23 սեպտեմբեր, 1991թ

1412

Հավատարիմ մնալով Հայաստանի անկախության մասին Հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների և ազգերի ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա,

նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակարգ, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները,

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետության անկախ պետություն:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Լ. Տեր-Պետրոսյան,

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար՝ Ա. Սահակյան

23 սեպտեմբերի 1991 թվականի,
Երևան, N Ն-0393-I