Հինգշաբթի, [1918-ի սեպտեմբերի] 12-ին հայկական կառավարությունը ճաշ տվեց [Հայաստանում] օսմանյան պետության դեսպան Մեհմեդ Ալի փաշային։
Ճաշին հրավիրված էին զինվորական բարձր պաշտոնյաները, Հայաստանի Խորհրդի [պարլամենտ] նախագահը և ֆրակցիայի ավագները։
Ճաշի ժամանակ բաժակաճառեր արտասանեցին մինստր-նախագահ [վարչապետ] Հ․ Քաջազնունին, Խորհրդի նախագահ Ա․ Սահակյանը, կորպուսի հրամանատար զորավար Նազարբեկյանը, Հայ ժողովրդական ֆրակցիայի ավագ Ստ․ Մալխասյանը և արդարադատության մինստր Գ․ Պետրոսյանը, որոնց բոլորին պատասխանում էր դեսպանը։
Ճառերի մեջ երկուստեք շեշտվում էր հաշտ և խաղաղ կենակցության կարևորությունը և երկու հարևան պետությունների շահերի համերաշխությունը։
*****
Խալիլ փաշայից թույլտվություն է ստացվել 12500 փութ ցորեն ստանալու համար Օսմանյան Թուրքիայից։
Ժողովուրդ, թիվ 10, կիրակի, սեպտեմբերի 15, 1918
Լուսանկարում՝ ՀՀ կառավարության շենքը