Թուրքիայի հյուպատոսություն Երևանում 1930 թվականին

4374

Այս հրապարակումը արտատպություն է «Խորհրդային Հայաստան» օրաթերթի 1930թ սեպտեմբերի 7-ի համարից: Հրապարակման վերնագիրն է՝ «Կովկասյան կարմրադրոշ բանակի զորամասերի զորահանդեսը Յերեվանում. Կարմիր բանակի զորաշարժի վերջին ետապը. Մեծ զորահանդես Յերեվանում»: Մեր ուշադրությունը գրավեց այս հրապարակման վերջին պարբերությունն այն մասին, որ զորահանդեսին ներկա է եղել Երևանի թուրքական հյուպատոսը: Հրապարակումը տալիս ենք ամբողջապես՝ առանց քերականական, ուղղագրական ճշգրտումների՝ ինչպես եղել է 1930 թվականին:

Լուսանկարը կապ չունի հրապարակման հետ: Լուսանկարում 1930-ական թվականների Երևանն է:

ԱՆԻ կենտրոն

——–

Բանակի զորաշարժը և ամարային պարապմունքները ավարտվեցին սեպտեմբերի 5-ին կայացած զորահանդեսով, վորը տեղի ունեցավ կայարանի մոտ գտնվող աերոդրոմի ընդարձակ հրապարակում:

Ժամի 11-ին, յերբ Քանաքեռից յեկող 1-ին գունդը իր հաղթական յերթն ուղղեց Աբովյան փողոցով, վերջնի մայթերը և տների պատուհանները լիքն եյին բազմությամբ: Քաղաքային այգու մոտ «Կինո Պրոլետարի» ձմերային շենքի դիմաց ամբիոնի վրա կանգնած եյին ընկ. ընկ. Ցխակայան, Խանջյանը, Ակոպովը, Շիրմախերը, Իպատովը և ուրիշները, վորոնք վողջունում եյին անցնող զորամասերին:

Ամբիոնից լսվում եյին բուռն վողջույններ և լոզունգներ, վորոնց բանակայինները պատասխանում եյին ուռաներով:

– Կեցցե՜ Կարմիր Բանակը, լսվում ե ընկ. Ցխակայայի ձայնը:

– Ամրացնենք Անդրկովկասյանաշխատավորության յեղբայրական դաշինքը, ասում ե ընկ. Խանջյանը:

Ամբիոնից շատ վերև կապուտակ յերկնքի վրա սավառնում են 5 ոդանավ: Իկս կարմիր ջոկատների յերթը շարունակվում ե:

Բամբակկոմի բանվորական փոքրիկ քաղաքի դիմացն գտնվող ընդարձակ տափարակի վրա գալիս և շարվում են հատևակների ջոկատները, հրետանին և հեծելազորը: Բանակայիններին սպասարկում ե 3 կոոպերատիվ վրան, մի ուրիշ տեղ բաժանում են նոր ստացված թերթեր, վորոնց շուրջը հավաքված բանակայինները զբաղված են ընթերցանությամբ:

Յեվ յերբ մոտ մեկ ժամ հանգստից հետո լսվում է «շարժվի՛ր» հրամանը, րոպե չանցած բոլորն իրենց տեղերումն են: Տափարակի ծայրից յերեվում ե դիվիզիզյի հրամանատարը, վորն անցնելով՝ վողջունում ե բանակայիններին:

Զորահանդեսը սկսվում ե: Կովկասյան Կարմրադրոշ Բանակի հրամանատար ընկ. Ավկսենտևսկին և Քաղվարչության պետ ընկ. Իպպոն, ընկ. ընկ. Ցխակայան, Խանջյանը, ընդունում են զորահանդեսը:

Ժամի 3 անց կես զորահանդեսը վերջանում ե, և կարմիր ջոկատները իրենց քայլերն ուղղում են դեպի քաղաք:

Զորահանդեսին ներկա յեր Յերեվանի թրքական հյուպատոսը:

«Խորհրդային Հայաստան», թիվ 210, կիրակի, սեպտեմբերի 7, 1930թ

Դիտել նաև՝

Խորհրդային և խորհրդահայ ինքնության ձևավորումների քաղաքականությունը. ԱՆԻ-ի քննարկումը Եղեգնաձորում, 25 օգոստոս, 2022

«Ստալինիզմ-քեմալիզմ. աշխարհիկ պետության «առասպելը». ԱՆԻ-ի քննարկումը Վանաձորում, 8 հուլիսի, 2022թ

Գյումրի. «Հիշողության ձևավորման քաղաքականությունը ԽՍՀՄ-ում և Թուրքիայում Առաջին աշխարհամարտից հետո»

Երևան. «1937-ը` Խորհրդային Հայաստան»

Երևան. «1936 թվականը՝ Մեծ տեռորի սկիզբը Խորհրդային Հայաստանում»

Երևան. «1935-ը. Հայաստանը Անդրֆեդերացիայի լուծարման և քաղաքական բռնությունների շեմին»

Երևան. «1934-ը. Գրողների միության ստեղծումը խորհրդային հասարակարգի ամրապնդման համատեքստում»

 

Արմավիր. «Սովը Խորհրդային Հայաստանում 1933 թվականին»

Իջևան. «1932-ը՝ Կոլեկտիվացման ընթացքը Խորհրդային Հայաստանում»

Սևան. «Խորհրդային Հայաստանը և հարևանները 1930-1931 թվերին»

Երևան. «Խորհրդային Հայաստանը և հարևանները 1929-1930 թվերին»

Երևան. «Խորհրդային Հայաստանը 1927-1928 թթ»

Երևան. «ԽՍՀՄ 1926 թվականի մարդահամարը»

Երևան. «Հայաստան-Սփյուռք»

Փասադինա/Կալիֆոռնիա. «Ինչո՞ւ այսպես եղավ, հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, ի՞նչ անել այսօր»

Երևան. «Խորհրդային Հայաստանը 1924-1925 թվականներին»

Երևան. «Խորհրդային Հայաստանը 1923-ին և ԼՂԻՄ-ի ձևավորումը»

Երևան. «Խորհրդային Հայաստանը 1922 թվականին»

Եղեգնաձոր. «Տարածքային վեճերը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև 1918-1920 թթ»

Արմավիր. «Հայաստանի երեք հանրապետությունները՝ 1918-ից մինչև 2020»

Մարտունի. «Կանայք ՀՀ քաղաքական կյանքում 1918-1920 թթ»

Հրազդան. «Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճերը Տավուշ-Ղազախ հատվածում 1918-1920»

Երևան. «Արցախը 1918-1920 թվականներին»

Երևան. «ՀՀ արտաքին քաղաքականությունը 1918-1920 թթ»

Կապան. «Հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի խորհրդայնացումը 1920թ դեկտեմբերին»

Գյումրի. «Հայաստանի մամուլը 1918-1920 թթ»

Արտաշատ. «Հայաստանի խորհրդարանը 1918-1920 թթ և ազգային փոքրամասնությունները»

Աշտարակ. «Հայաստանը և Օսմանյան կայսրությունը՝ պարտադրված դաշնակիցներ. 1918-ի հունիս-նոյեմբեր»