Թուրքական դեսպանի ժամանումը Երևան
Սեպտեմբերի 8-ին Երևան ժամանեց Հայաստանի Հանրապետությունում նշանակված թուրքական դեսպան Մեհմեդ Ալի փաշան: Նա ունի փառավոր կրթություն և Էնվեր փաշայի ազգականներից է:
Նրան դիմավորելու էին գնացել ներքին գործերի մինիստրը [Արամ Մանուկյան] և ուրիշ բարձրաստիճան անձինք: Իր բնակարանի մոտ դրված էր պատվավոր պահակախումբ և երաժշտախումբ: Մեհմեդ Ալի փաշայի հետ եկել է շքախումբ կազմված 15 հոգուց:
Սեպտեմբերի 9-ին փաշան փոխայցելություններ արեց մեր մինիստրներին:
«Ժողովուրդ», Հայ ժողովրդական կուսակցության օրգան, թիվ 9, տպագրության Ա տարի, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 1918թ․