Հայաստան-Ադրբեջան, հայ-թաթար հարաբերությունները. 3 սեպտեմբեր, 1918թ

2102

Ներկայացնում ենք երկու լուր Հայաստանի Հանրապետությունում (1918-1920/21) ընդդիմադիր Հայ ժողովրդական կուսակցության պաշտոնաթերթ “Ժողովուրդ” պարբերականի 1918-ի սեպտեմբերի 12-ի համարից։ Հիշեցնենք նաև, որ արդեն սեպտեմբերի 15-ին սկսվեց Բաքվի հայերի ջարդը թուրք-թաթարական համատեղ ուժերի կողմից, որին զոհ գնացին ավելի քան 10 հազար հայեր․ հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպողներից Ռոստոմը և մյուսները կարողացան նավով հեռանալ նավթի քաղաքից։ 

ԱՆԻ կենտրոն

Հաղորդակցություն Անդրկովկասի պետությունների միջև

[1918-ի] Սեպտեմբերի 3-ից սկսվեցին Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների ներկայացուցիչների խորհրդակցության նիստերը: Խորհրդակցությունը նպատակ ունի հարևան հանրապետությունների միջև կանոնավոր երկաթուղային և փոստային հաղորդակցություն հաստատել: Խորհրդակցությանը մասնակցում են նաև Գերմանիայի, Ավստրիայի և Թուրքիայի ներկայացուցիչները:

*****

Հայ-թուրքական [թաթարական, ադրբեջանական] hարաբերությունները Ղազախում

Ղազախում հայերի և թուրքերի հարաբերությունները բարեկամական են, որ զանազան տիրապետողներ կգան ու կգնան, բայց իրենք մնալու են:

«Ժողովուրդ», Հայ ժողովրդական կուսակցության օրգան, թիվ 9, տպագրության Ա տարի, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 1918թ․

Լուսանկարում՝ Բաքուն 20-րդ դարի առաջին տասնամյակներում