«Դովեղ» ֆուտբոլային ակումբի բարեկամներ Ասպետ և Աիդա Փողարեանները օգոստոսի 17-ին ակումբին նվիրել են երեք ամբողջական կոմպլեկտ մարզահագուստ մինչև 8, մինչև 10 և մինչև 13 տարեկան ֆուտբոլիստների համար, ինչպես նաև՝ մարզական այլ գույք:
Փողարեանները ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգից են, նրանք տարվա կեսն անց են կացնում Տավուշի մարզի Գոշ գյուղում, որտեղ կառուցել են իրենց տունը, զբաղվում են համայնքի բարեկարգման, զարգացման, կազմակերպչական բազմաբնույթ աշխատանքներով:
Գոշի իրենց գողտրիկ անկյունում Փողարեանները այսօր հյուրընկալել են «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանին և նրան փոխանցել մարզահագուստը:
«Մեր սաների, ծնողների և ակումբի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Փողարեաններին նվիրատվության համար: Նման աջակցությունը չափազանց կարևոր է մարզային, սահմանային, գյուղական ֆուտբոլի համար»,- ասել է Հակոբյանը:
«Դովեղ» ֆուտբոլային ակումբ
17 օգոստոսի, 2024թ