1917 թվականի դրությամբ (Ռոմանովների Ռուսաստանի անկման տարին)՝ Ցարական Ռուսաստանի մաս կազմող Անդրկովկասը բաժանված էր 9 վարչատարածքային հատվածների՝ 5 նահանգ (губерния), 3 շրջան (область) և 1 մարզ (округ).
Երևանի նահանգ – Эриванская губерния
Ելիզավետպոլի նահանգ – Елисаветпольская губерния
Բաքվի նահանգ – Бакинская губерния
Թիֆլիսի նահանգ – Тифлисская губерния
Քութայիսի նահանգ – Кутаисская губерния
Կարսի շրջան – Карсская область
Բաթումի շրջան – Батумская область
Դաղստանի շրջան – Дагестанская область
Զաքաթալի մարզ – Закатальский округ (այսօր մաս է կազմում Ադրբեջանի, հիմնականում բնակեցված է մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդներով):
19-րդ դարի վերջում Թիֆլիսի նահանգը բաժանվեց 9 շրջանի (уезд) և 1 մարզի (округ).
շրջան կենտրոն տարածք բնակչ.՝ 1897թ
- Ախալքալաք Ախալքալաք (5.440 բն.) 2.368,6 վերստ2 72.709
- Ախալցխա Ախալցխա (15.357) 2.259,6 68.837
- Բորչալու Շուլավեր (4.553) 5.938,5 128.587
- Գորի Գորի (10.269) 6.033,9 191.091
- Դուշետ Դուշետ (2.566) 3.437,9 67.719
- Սղնախ Սղնախ (8.994) 4.620,0 102.313
- Թելավ Թելավ (13.929) 2.974,5 66.767
- Թիանեթ Թիանեթ (1.089) 4.256,3 34.153
- Թիֆլիս Թիֆլիս (159.590) 3.688,4 234.632
- Զաքաթալ Զաքաթալ (3.009) 3.544,3 84.224
1897 թվականին Ցարական Ռուսաստանում անցկացել է առաջին և վերջին մարդահամարը:
Թիֆլիսի նահանգի գավառների ազգային կազմը ըստ 1897թ. մարդահամարի.
շրջան վրացի հայ թաթար ռուս օս հույն թուրք լեզգին
- Ախալքալաք 8.9 % 72.3 9 7.1 – – – –
- Ախալցխա 17.7 22 18 2.5 – – 35.1 –
- Բորչալու 6.1 36.9 29.4 6.3 – 16.6 – 1.9՝ գերմանացի
- Գորի 65 4 – 2.8 26.2 – – –
- Դուշետ 73.4 2.5 – 1.4 21.4 – – –
- Սղնախ 82.9 6.2 5.2 4.3 – – – –
- Թելավ 85.9 7.1 2.8 1 2.6՝ ավար
- Թիանեթ 88.7 1.6 1.9 – – – – 6.2՝ դարգինցի
- Թիֆլիս 34.2 24.7 5.9 22.1 1.9 2.3՝ գերմանացի
- Զաքաթալ 14.7 2.5 34.4 – – 37.6՝ ավար – 8.8
Թաթարները կամ կովկասյան թաթարները, որոնք այսօրվա ադրբեջանցիների նախնիներն են, հանդիպում են նաև մուսուլմաններ և ադրբեջանցի թուրքեր անուններով:
Թիֆլիսի նահանգում, ըստ 1897թ մարդահամարի տվյալների, հայերը գերակշռող մեծամասնություն են կազմել Ախալքալաքի գավառում՝ 72 տոկոսից ավելի, ինչպես նաև մեծամասնություն Բորչալուի գավառում՝ մոտ 37 տոկոս: Թիֆլիսի գավառում հայերի թիվը կազմել է շուրջ 25 տոկոս, իսկ Ախալցխայի գավառում՝ 22 տոկոս:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը