1917 թվականի դրությամբ (Ռոմանովների Ռուսաստանի անկման տարին)՝ Ցարական Ռուսաստանի մաս կազմող Անդրկովկասը բաժանված էր 9 վարչատարածքային հատվածների՝ 5 նահանգ (губерния), 3 շրջան (область) և 1 մարզ (округ).
Երևանի նահանգ – Эриванская губерния
Ելիզավետպոլի նահանգ – Елисаветпольская губерния
Բաքվի նահանգ – Бакинская губерния
Թիֆլիսի նահանգ – Тифлисская губерния
Քութայիսի նահանգ – Кутаисская губерния
Կարսի շրջան – Карсская область
Բաթումի շրջան – Батумская область
Դաղստանի շրջան – Дагестанская область
Զաքաթալի մարզ – Закатальский округ (այսօր մաս է կազմում Ադրբեջանի, հիմնականում բնակեցված է մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդներով):
19-րդ դարի վերջում Քութայիսի նահանգը բաժանված էր 3 մարզից (округ)` Արդվին, Բաթում, Սուխում, և 7 շրջանից(уезд)՝ Զուգդիդի, Քութայիս, Լեչխում, Օզուրգեթ, Ռաճա, Սենակի, Շորապանի, իսկ 1897 թվականի մարդահամարի տվյալներով ուներ հետևյալ բնակչությունը.
շրջան վրացի իմերեթցի մեգրել աբխազ թուրք հայ ռուս սվան հույն
- Արդվին 9,8% – – – 73,9 13.9 – – –
- Բաթում 63,9 – – – 3,6 8,1 8,2 – 5,3
- Զուգդիդի – – 98,4 – – – – – –
- Քութայիս 27,2 66,8 – – – – 1,8 – –
- Լեչխում – 66 – – – – – 32,1 –
- Օզուրգեթ 95,3 – – – – – – – 3,3
- Ռաճա 18,6 73,9 – – – – – – –
- Սենակի 12,4 83,6 – – – – 1,2 – –
- Շորապանի 68,2 28,5 1,4 – – – – – –
- Սուխում 1,7 – 22,4 55,3 1,3 6,2 4,8 – 5,1
Քութայիսի նահանգում, ըստ 1897թ մարդահամարի տվյալների, հայերի թիվը տոկոսային առումով կազմում էր 2,3: Հայերը բնակվում էին Արդվինի, Բաթումի և Սուխումի մարզերում՝ կազմելով համապատասխանաբար բնակչության 13.9, 8.1 և 6.2 տոկոսը:
Քութայիսի նահանգում 1897թ. մարդահամարի տվյալներով բնակչության թիվը և շրջանների տարածքը հետևյալն էր.
շրջան | կենտրոն/բնակչություն | վերստ2 | բնակչությունը | |
---|---|---|---|---|
1 | Զուգդիդի | Զուգդիդի 3.407 | 2.614,9 | 114.869 |
2 | Քութայիս | Քութայիս 32.476 | 2.985,9 | 221.665 |
3 | Լեչխում | Ցարեգի 687 | 4.078,3 | 47.779 |
4 | Օզուրգեթ | Օզուրգեթ 4.710 | 1.985,0 | 90.326 |
5 | Ռաճա | Օնի 1.255 | 2.494,9 | 60.421 |
6 | Սենակի | Սենակի 1.248 | 1.520,0 | 115.785 |
7 | Սուխում | Սուխում 7.998 | 7.575,4 | 106.179 |
8 | Շորապանի | Կվիրիլի 2.010 | 2.687,4 | 156.633 |
9 | Արդվին | Արդվին 7.091 | 3.433,5 | 56.140 |
10 | Բաթում | Բաթում 28.508 | 2.675,7 | 88.444 |