«Արցախն ուժեղ է, մեր կամքը՝ անսասան ու անկոտրում». Բակո Սահակյան, 5 օգոստոս, 2019թ

1962

Օգոստոսի 5-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հավաքին եւ հանդես եկել ելույթով: Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ Սահակյանը նշել է, որ միասնականությունը մեր ժողովրդի ամենակարեւոր արժեքներից մեկն է՝ մայր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարելով մեր բոլոր հաղթանակների եւ հաջողությունների հիմքն ու գրավականը:

«Արցախն ուժեղ է, մեր կամքը՝ անսասան ու անկոտրում, եւ մեզ ոչինչ չի շեղի մեր ընտրած ճանապարհից, մեր գերնպատակից, որը հզոր ու միացյալ հայրենիքի կերտումն է ու զորացումը: Եվ սա համազգային խնդիր է: Մենք ամեն օր ու ամեն ժամ զգում ենք, որ մեր թիկունքում կանգնած են մայր Հայաստանը եւ Սփյուռքը: Այդպես եղել է, այդպես կա եւ այդպես կլինի ընդմիշտ»,- ընդգծել է իր ելույթում Արցախի նախագահը: