Ելիզավետպոլի նահանգում և գավառներում հայերի թիվը 1897թ. մարդահամարի տվյալներով

6411

1917 թվականի դրությամբ (Ռոմանովների Ռուսաստանի անկման տարին) Ցարական Ռուսաստանի մաս կազմող Անդրկովկասը բաժանված էր 9 վարչատարածքային հատվածների՝ 5 նահանգ (губерния), 3 շրջան (область) և 1 մարզ (округ).

Երևանի նահանգ – Эриванская губерния

Ելիզավետպոլի նահանգ – Елисаветпольская губерния

Բաքվի նահանգ – Бакинская губерния

Թիֆլիսի նահանգ – Тифлисская губерния

Քութայիսի նահանգ – Кутаисская губерния

Կարսի շրջան – Карсская область

Բաթումի շրջան – Батумская область 

Դաղստանի շրջան – Дагестанская область

Զաքաթալի մարզ – Закатальский округ (այսօր մաս է կազմում Ադրբեջանի, բնակեցված է նաև մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, կովկասյան ժողովուրդներով):

1897 թվականին Ցարական Ռուսաստանում անցկացել է առաջին և վերջին մարդահամարը:

Ելիզավետպոլի նահանգի գավառների ազգային կազմը ըստ 1897թ. մարդահամարի.

գավառ կովկասյան թաթարներ հայեր ռուսներ ընդհանուր բնակչությունը
Ելիզավետպոլ 103.970 43.040 10.428 162.788
Արեշ 47.133 13.822 162 67.277
Ջեբրայիլ 49.189 15.746 893 66.360
Ջևանշիր 52.041 19.551 208 72.719
Զանգեզուր 71.206 63.622 1.006 137.871
Ղազախ 64.101 43.555 3.444 112.074
Նուխի 83.578 18.899 230 120.555
 Շուշի 62.868 73.953 1.504 138.771

Ընդամենը՝          534.086                       292.188    17.875        878.415

Կովկասյան թաթարները, որոնք այսօրվա ադրբեջանցիների նախնիներն են, հանդիպում են նաև մուսուլմաններ և ադրբեջանցի թուրքեր անուններով

Արեշ գավառի կենտրոնը Աղդաշն էր, Ջևանշիրինը՝ Թերթերը (Միրբաշիր), Զանգեզուրինը՝ Գորիսը, ռուսերենով՝ Герюсы:

Ելիզավետպոլի 8 գավառներից միայն մեկում՝ Շուշիում էր, որտեղ հայերը կազմում էին մեծամասնություն:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը