Հայաստանը Հնդկաստանից գնել է 600 միլիոն դոլարի սպառազինություն և դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը

1628

Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը, հաղորդում է Ազատությունը:

«Նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանը Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և Akash զենիթային հրթիռների ձեռքբերման գործարքներ կնքելուց հետո դարձել է Հնդկաստանից զենքի ամենախոշոր ներմուծողը», – ТАСС-ի փոխանցմամբ` նշված է Հնդկաստանի խորհրդարան ֆինանսների նախարարության ներկայացրած տնտեսական տեղեկանքում:

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` 2024-2025 ֆինանսական տարիների կտրվածքով հնդկական սպառազինությունների Հայաստանի գնումների ծավալները հասել են 600 միլիոն դոլարի։