Ասադ Կարաևի խիստ գաղտնի գրությունը Գորիսի գավառական հեղկոմին․ 18 հուլիս, 1920թ

8317

Կարևոր փաստաթուղթ (թարգմանված ռուսերենից)

Ղարաբաղի նահանգային հեղկոմ, թիվ 103

18 հուլիսի, 1920թ․, Շուշի

Խիստ գաղտնի

Գորիսի գավառական հեղկոմին

Ընկերներ,

Ձեր հաջողությունները անչափ ուրախացնում են մեզ։ Մենք չէինք կասկածում, որ Բաքվի բաց թողած մոտավորապես 100 միլիոնը իզուր պետք է անցնի։ Թող Ալլահն օրհնի փողի զորությունը , որն ավելի մեծ գործեր է կատարում, քան ամենալավ զորքերը։ Նա, ով գիտի հայերի հոգեբանությունը, նա միշտ էլ տեր կդառնա նրանց։ Չկա հայ, մի հատիկ անգամ, որ փողով չծախի ամեն ինչ։ Այդ ազգը փողից էլ մեծ սրբություն չի ճանաչել և չունի աշխարհում, և հենց դրանով պետք է բացատրել հայ լրտեսների, գործակալների հսկայական քանակը, թիվը։

Ոչ մի երկրում փողով չի կարելի անել այն, ինչ հայերի մեջ։ Դա ապացուցված բան է։ Խեղճ հրեաներին իզուր են մեղադրում այդ բանում։ Ես երկար եմ գրում այդ առթիվ, որ Ձեզ և բոլոր ընկերներին համոզեմ, որ շատ սխալ էր ձեր հին քաղաքականությունը, այն է՝ զորքերով գրավել Ղարաբաղ-Զանգեզուրը։

Գիտենք, որ մեր զորքերը ջարդվեցին, իսկ այսօր զորքերի տեղ մեր դրամները գրեթե հրաշքներ են կատարում։

Նորից և նորից կրկնում եմ իմ խորհուրդը՝ չափսոսանք և ոչ մի գումար։ Ավելացրեք ռոճիկները, տվեք նվերներ և այն ամենը , ինչ որ կուզեն։

Կառավարությունը որոշել է Ղարաբաղ-Զանգեզուրը Ադրբեջանին միացնելու գործի համար բաց թողնել ևս երկու հարյուր միլիոն ռուբլի։

Պետք է աճապարել, կարող  է հանկարծ դրությունը փոխվել։ Անգլիան քնած չէ։ Ենթադրություններ և կասկածներ կան Բաքվում, որ նա կարող է Թուրքիային իր կողմը քաշել։ Եթե այդ տեղի ունեցավ Զանգեզուրը Ադրբեջանին միացնելուց առաջ, վերջինս էլի կորած համարել։ Ալլահը թող օգնի Ձեզ։

Աշխատե՛ք, ժամանակը կարճ է։

Ընկերական բարևներով՝ Ասադ Կարաև

Յառաջ, թիւ 189, ուրբաթ, 3 սեպտեմբեր, 1920թ․