Ողջ հայ ազգին սովի մատնելու թուրքերի մտադրությունը ակներև է. ֆոն Կրեսս, 10 հուլիսի, 1918թ

2933

Կովկասում գերմանական զինվորական միսիայի ղեկավար ֆոն Կրեսսի հեռագիրը Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն

10 հուլիսի, 1918թ, Թիֆլիս

Կյանքը վտանգի ենթարկելով՝ Երևանից եկել է Մեսրոպ եպիսկոպոսը [Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը այդ ժամանակ Էջմիածնի կաթողիկոսարանի մատենադարանի ղեկավարն էր], որպեսզի գերմանացիներից օգնություն հայցի: Նրա ասելով՝ գրեթե կես միլիոն հայեր սովամահ կլինեն, եթե անմիջապես հայերին չթույլատրվի վերադառնալ Սարդարապատ-Իգդիրի և Դավալուի մարզեր, որ հավաքեն հասած բերքը:

Հարգարժան եպիսկոպոսի նկարագրությունը ցնցող է: Ողջ հայ ազգին սովի մատնելու թուրքերի մտադրությունը ակներև է: Էսսադը [Էսսադ փաշան Կովկասյան ճակատի օսմանյան բանակների նորանշանակ հրամանատարն էր] աննշան պատճառներով մերժեց խնդրանքս՝ հայ գաղթականներին և Հայոց ազգային խորհրդին թույլ տալու վերադառնալ հայրենիք:

Թուրքիայի վրա կենտրոնական տերությունների ուժգին ճնշումը մարդասիրության և քաղաքականության հրամայական պահանջ է:

Աղբյուրը՝ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Փաստաթղթերի և նյութերի ժողովածու» /Խմբագրությամբ Մ. Գ. Ներսիսյանի, Երևան, «Հայաստան» հրատ., 1991, էջ 612, փաստաթուղթ թիվ 239, 

«Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը (1918թ. մայիս-հուլիս). փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009, կազմող՝ Համո Սուքիասյան, էջ 132-133: