Ի՞նչ է կատարվել 44-օրյա պատերազմի առաջին օրը, 27 սեպտեմբեր 2020թ
Այս մասում Էդմոն Մարուքյանը, այն ժամանակ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության և խմբակցության ղեկավար, պատմում է 44-օրյա պատերազմի առաջին օրվա մասին:
Այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայտարարվեց ռազմական դրություն, ընդհանուր զորահավաք, գործողության մեջ դրվեց ՀՀ Զինված ուժերի կիրառման պլանը, ՀՀ Զինված ուժերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվեցին պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի:
Այդ նույն որոշման համաձայն՝ Հայաստանում հայտարարվեց պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ: