Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին. 8 հուլիս, 1992թ.

5982

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին

8 հուլիս, 1992թ.

Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ԼՂՀ անկախության մասին 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա,

հայտնելով ԼՂՀ եւ նրա ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը,

հավաստելով ԼՂՀ հիմնահարցի քաղաքական լուծման ուղուն իր հավատարմությունը,

նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի ԼՂՀ-ն,

անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում ԼՂՀ-ն որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը`

Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հետեւողականորեն սատար կանգնել ԼՂՀ-ին եւ նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:

2. Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում:

3. Հայաստանի կառավարությանը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զորակոչն արդյունավետ իրականացնելու, ստեղծված իրավիճակին համապատասխան պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքար ծավալելու, ռազմական գաղտնիքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ` Բաբկեն Արարքցյան

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2020/06/12/tatyl-hakobyan-karabakh-diary-eastern-armenian-text-1992-shahumyan-martakert/