Սամվել Շահրամանյանը Արցախը լուծարելու հրամանագրից հետո Սարգիս Գալստյանին նշանակել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2895

Ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել Թաթուլ Հակոբյանի հայտնած մի տեղեկություն, որ Սարգիս Գալստյանը նշանակվել է Ստեփանակերտի պարետ այն ժամանակ, երբ Արցախն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Երկու ամիս առաջ Արցախից Հայաստան տեղափոխված և անմիջապես կալանավորված Սարգիս Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, թեև ինքնախոստովանական ցուցմունք է տվել, թե Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել, ապա հրաժարվել ցուցմունքից։ Փաստաբանն ասել է, թե միակ ապացույցը ճնշումների տակ տված Սարգիս Գալստյանի ցուցմունքն է։ Հետո Թաթուլ Հակոբյանին հերքել էին նրա հարազատները։

Լրագրողը Factor TV-ի հետ զրույցում փակագծեր բացեց․ «Սարգիս Գալստյանի բարեկամները ինձ հետ կապի են դուրս եկել, ասել են, որ զանգում է իր բարեկամներին, ասում՝ վերադարձեք Արցախ, լավ է լինելու այստեղ, և ասել է, որ ինքը նշանակվել է ժամանակավոր կամենդանտ։ Ես դա լսել եմ իր բարեկամների կողմից ինձ տրամադրած Սարգիս Գալստյանի խոսքից։ Իմ աղբյուրը եղել է պարոն Գալստյանը, ձայնագրություն են ինձ տրամադրել։ Ինքը գուցե ուռճացրել է։ Շահրամանյանը ԼՂ-ի լուծարման հրամանագրից հետո Սարգիս Գալստանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հարց նրան՝ ինչո՞ւ ես ստորագրել այդ հրամանագիրը»,- նշեց Թաթուլ Հակոբյանը։