Դովեղ ՖԱ-ն 2024-2025 թթ ՀՀ ֆուտբոլի առաջնությունում հանդես կգա երկու տարիքային խմբերում՝ մինչև 13 և 11 տարեկաններ

3610

Դովեղ ՖԱ-ն 2024-2025 թթ ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնություններում հանդես կգա երկու տարիքային խմբերում՝ մինչև 13 և 11 տարեկաններ:

Մինչև 13 տարեկանների մեր թիմում հանդես են գալու 2012-2013 թվականների ծնված ֆուտբոլիստներ և 4 ֆուտբոլիստ ծնված 2014 թվականին:

Մինչև 11 տարեկանների մեր թիմում հանդես են գալու 2014-2015 թվականների ծնված ֆուտբոլիստները և 2 ֆուտբոլիստ ծնված 2016 թվականին:

Այսպիսով, հուլիսի սկզբից մեր պարապմունքներին, որոնք կայանալու են Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում, ինչպես նաև Բագրատաշենի և Կոթիի արհեստական խոտածածկով փոքր դաշտերում, կարող են հաճախել 2012, 2013, 2014, 2015 և 2016 թվականների ծնված դպրոցականներ Նոյեմբերյան խոշորացված համայնքից:

Մեր տնային հանդիպումների վայրը Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտն է, իսկ պահեստայինը՝ Կողբի գյուղային մարզադաշտը:

Պարապմունքների և այլ մանրամասների համար կարող եք կապվել Գևորգ Մանուկյանի (հեռախոս՝ 077 034 959) և Արթուր Մարանդյանի (հեռախոս՝ 091 308 749) հետ:

Անհատներն ու կազմակերպությունները կարող են օգնել մեր ակումբին:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբի հաշվեհամարն է.

ԻՆԵԿՈԲԱՆԿ – 2050822108031001 – Հայկական դրամ,

Հասցե՝ Երևան, Նոր Նորք Գայի պողոտա, 159171, 0062

Մենք ունենք նաև հաշիվներ տարադրամով՝

ԻՆԵԿՈԲԱՆԿ – 2050822108031020 – ԱՄՆ դոլար,

ԻՆԵԿՈԲԱՆԿ – 2050822108031040 – ԵՎՐՈ,

ԻՆԵԿՈԲԱՆԿ – 2050822108031041 – Ռուսական ռուբլի: