Հայաստանյան առաջատար դրամատներից ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը և Նոյեմբերյանի ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբը ապրիլի 15-ին կնքել են նվիրաբերության պայմանագիր, համաձայն որի 2024-2025թթ մրցաշրջանում ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու սահմանային, մարզային մանկապատանեկան ֆուտբոլին:
«Մեր ակումբը գործունեության վեց տարիների ընթացքում ԻՆԵԿՈԲԱՆԿ-ից երկրորդ անգամ է ստանում նման աջակցություն, ինչի համար, մեր սաների, ծնողների, մարզիչների և ակումբի անունից երախտիքի խոսքեր ենք ուղղում բանկին և նրա ղեկավարությանը: 2023-2024թթ մրցաշրջանում ևս ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը օգնել էր մեր ակուբին»,- ասել է ԴՈՎԵՂ ՖԱ-ի ղեկավար Թաթուլ Հակոբյանը:
ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբ են հաճախում 6-ից 13 տարեկան դպրոցականներ շուրջ 10 սահմանային, գյուղական բնակավայրերից՝ Բաղանիս, Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի, Դեբեդավան, Բագրատաշեն, Դեղձավան, Պտղավան, Դովեղ, Նոյեմբերյան, Ջուջևան:
«ԻՆԵԿՈԲԱՆԿ-ի աջակցությունը կարևոր ներդրում է ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբի գալիք՝ 2024-2025թթ մրցաշրջանի բյուջեում, ինչի արդյունքում ակումբ հաճախող սաների համար կստեղծվեն ավելի բարեկեցիկ պայմաններ»,- ասել է Հակոբյանը:
Հունիսը ֆուտբոլային հանգստի ժամանակ է Հայաստանի ինչպես Պրեմյեր և Առաջին լիգաների, այնպես էլ մանկապատանեկան առաջնությունների համար:
Հուլիսից թիմերը կվերադառնան հանգստից և կսկսեն նախապատրաստվել 2024-2025թթ առաջնությանը, որի մեկնարկը կտրվի օգոստոսից:
ԴՈՎԵՂ ֆուտբոլային ակումբ ՀԿ
15 հունիսի, 2024թ