Խիստ գաղտնի
Պայմանագիր ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, վստահելով միջազգային հանրության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երաշխիքներին՝
- Համաձայնում է ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը,
- Պարտավորվում է ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի իրեն վերաբերող բոլոր պահանջները և իր կողմից թույլ չտալ որևէ խախտում,
- Պարտավորվում է պատժել ԼՂ իշխանությունների կողմից ծրագրի կատարմանը ուղղված որոշումների ու հրամանների բոլոր խախտողներին:
- Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.
– ստանձնել խաղաղարար ծրագրի կատարման և ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորի դեր,
– ԼՂՀ բնակչության ֆիզիկական գոյության կամ բռնի տեղահանության վտանգի դեպքում գործի դնել իր բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ անմիջական ռազմական միջամտությունը:
– հետագա բանակցություններում բացառել Լաչինը Ադրբեջանին զիջելու հնարավորությունը,
– հետագա բանակցություններում բացառել ԼՂՀ-ի զինված ուժերի ապառազմականացման և զինաթափման հնարավորությունը,
– հետագա բանակցություններում հետևողականորեն և վճռականությամբ պայքարել ԼՂՀ համար ընդունելի իրավական կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար՝
Կարեն Բաբուրյան
ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ՝
Ռոբերտ Քոչարյան
ՀՀ նախագահ՝
Լևոն Տեր-Պետրոսյան
Գրված ուղղաթիռում, Ստեփանակերտի ճանապարհին՝ 1993թ. հունիսի 14-ին, ժամը 15:05
Դիտել նաև՝