1918-ի մայիսի 26-ին Վրաստանը հռչակեց իր անկախությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսում Մուսուլմանական ազգային խորհուրդը «Արևելյան և Հարավային Անդրկովկասը» հռչակեց անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական: Մայիսի 28-ին, կրկին Թիֆլիսում, հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Միքայել Արամյանցի տանը Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետությունը:
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության առաջին վարչապետը Նոյ Ռամիշվիլին էր (26 մայիս, 1918 – 24 հունիս, 1918):
Վրաստանի առաջին կառավարությունը ուներ հետևյալ կազմը՝
Նոյ Ռամիշվիլի,
Ակակի Չխենկելի,
Գրիգորի Գեորգաձե,
Գեորգի Ժուրուլի,
Գեորգի Լասխիշվիլի,
Նոյ Խոմերիկի,
Շալվա Ալեքսեև-Մեսխիշվիլի,
Իվան Լորդքիփանիձե:
Նոյ Ռամիշվիլուն կարճ ժամանակ անց փոխարինեց Նոյ Ժորդանիա (24 հունիս, 1918 -18 մարտ, 1921):
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարարները
Ակակի Չխենկելի (26 մայիս, 1918 – 24 հունիս, 1918)
Եվգենի Գեգեչկորի (հունիս, 1918 – մարտ, 1921)
Գլխավոր լուսանկարը՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը