Վարչապետ Համո Օհանջանյանի նամակը Բաքու՝ Պարսկաստանի հյուպատոսին․ մայիս 25, 1920թ

2595

1920 թվականի մայիսին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ձերբակալեցին Բաքվում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատակիցներին՝ դեսպան Մարտիրոս Հարությունյանի հետ միասին։ Ահա այդ դեպքից անմիջապես հետո վարչապետ և արտգործնախարար Համո Օհանջանյանը նամակ է հղում Բաքվում Պարսկաստանի հյուպատոսին։ 

ԱՆԻ կենտրոն

Երևանից՝ Բաքու․ Պարսից հյուպատոսին․ 25 մայիս, 1920թ

Իմ կառավարության անունից պատիվ ունեմ խնդրելու Ձեզ, Ձեզ վրա վերցնել Բաքվում Հայաստանի դիվանագիտական առաքելության շինության, նրա պաշտոնեության և Ադրբեջանում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հովանավորումը և պաշտպանությունը։ Ձեր համաձայնության մասին խնդրում եմ չմերժել ինձ տեղեկացնել։ Պարսից Թիֆլիսի հյուպատոսարանը այս իմ դիմումի մասին միաժամանակ տեղեկացված է։

Հայաստանի արտգործնախարար՝ Հ․ Օհանջանյան

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 109, հինգշաբթի, 27 մայիս, 1920թ