Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Չիչերինին, պատճենը՝ ժողովրդական կոմիսարների նախագահ Լենինին
Երևան, 4 մայիս, 1920թ.
Բանվորական, զինվորական ու գյուղացիական պատգամավորների համառուսական երրորդ համագումարի որոշման համաձայն, որ հայտարարել է Հայաստանի ինքնորոշման ազատությունը և հիմնվելով ժողովրդական կոմիսարների նախագահ Լենինի 1918թ. հունվար 18-ի դեկրետի վրա՝ անկախ, միացյալ, դեմոկրատիկ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է Ռուսական սոցիալիստական կառավարությանը բանակցությունների մեջ մտնել նրա հետ երկու հանրապետությունների միջև պայմանագրային հարաբերություններ հաստատելու Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման և ինքինիշխանության հիմունքների վրա:
Իմ կառավարության լիազորված պատվիրակությունն արդեն Ձեր հանրապետության սահմաններում է հիշված բանակցությունները Ձեր կառավարության հետ վարելու համար:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար՝ Հ. Օհանջանյան
Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 92, հինգշաբթի, 6 մայիսի, 1920թ