ՀՅԴ-ն, «Ծառուկյանը» և «Ելքը» կողմ են քվեարկում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ-ն՝ դեմ. 1 մայիսի, 2018թ

1739

Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր: Ձեռնպահ՝ չկար:

Իշխող Հանրապետական խմբակցությունից ընդամենը մեկ պատգամավոր կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ Շիրակի նախկին մարզպետ, անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը:

Հանրապետական խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Գրիգոր Ավալյանը, բացակա էր:

«Ծառուկյան» դաշինքը և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ սատարելու են ՀՀ վարչապետի «Ելք» խմբակցության թեկնածուին: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն (ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու մասին): Ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն ունի 58 մանդատ:

Աղբյուրը՝ Ազատություն