«Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը լինելու եմ ես». Սերժ Սարգսյան, 31 մարտի, 2011 թվական

3124

2011-ի մարտի 31-ին Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոստացավ, որ Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին ուղևորն է լինելու:

Պատասխանելով հարցին, որ ադրբեջանցի պաշտոնյաները սպառնացել են խոցել Ստեփանակերտում վայրէջք կատարող քաղաքացիական օդանավերը՝Սերժ Սարգսյանը խոստացավ. «Այդ հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա. ես կանեմ իմ հայտարարությունը: Այդ ավիաչվերթի առաջին ուղևորը ես եմ լինելու, ես՝ Հայաստանի Հանրապետության նախագահս»: