1922թ. հունվարի 25-ին Երեւանում բացվում է պետական թատրոնը, որը հետագայում վերանվանվում է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի: Թատրոնի առաջին ներկայացումը «Պեպոն» էր, որը բեմադրել էր ռեժիսոր, թատերական գործիչ Լեւոն Քալանթարը:
Երեւանում թատրոն հիմնելու որոշումը Խորհրդային Հայաստանի ժողկոմխորհն ընդունել էր 1921-ին՝ հանձնարարելով Լուսավորության ժողկոմին համապատասխան քայլեր ձեռնարկել: Թատրոնի կազմակերպումը հանձնարարվում է Լեւոն Քալանթարին, որը Ստեփան Քափանակյանի հետ Շահումյանի անվան երիտասարդական թատրոն էր հիմնել Թիֆլիսում: Այս թատրոնի դերասանների զգալի մասը տեղափոխվում է Երեւան եւ խաղում նորաստեղծ թատրոնում:
Չնայած թատրոնը նոր էր ստեղծվել, կարողանում է արագորեն արժանանալ հայ թատերասերների ուշադրությանը: Միայն 1922 թվականին թատրոնում բեմադրվում է 14 ներկայացում, որոնց թվում էին Շիլլերի «Ավազակները», Իբսենի «Ուրվականները», Սոֆոկլեսի «Անտիգոնեսը», Մոլիերի «Դոն Ժուանը» եւ այլն:
Աղբյուրը՝ Հայկական Կարմիր, 1922 թվական, Մեդիամաքս
Դիտել նաև ԱՆԻ կենտրոնի քննարկումը՝