Ադրբեջանի վարչապետ Ուսուբբեկովի շնորհակալական հեռագիրը Խատիսյանին․ 19 հունվար, 1920թ

2872

1918-1920 թթ. Հայաստանն ու Ադրբեջանը անկախ պետություններ էին: Չնայած երկու երկրների միջև տարածքային վեճերին ու հավակնություններին, որոնք նաև վերաճում էին սահմանային ընդհարումների և հայ-թաթարական արյունալի բախումների, Բաքվում գործում էր Հայաստանի դիվանագիտական առաքելությունը, իսկ Երևանում՝ Ադրբեջանինը, այսինքն՝ երկու երկրները միմյանց մայրաքաղաքներում ներկայացված էին դեսպանների մակարդակով: Հայաստանում իշխող ուժը ՀՅԴ-ն էր, Ադրբեջանում՝ Մուսավաթը:

_________________________________________

Ադրբեջանի վարչապետի շնորհակալական հեռագիրը Խատիսյանին

Նախարարապետ Ա. Խատիսյանին

Բաքու, 19 հունվար

Ադրբեջանի կառավարությունը սրտանց շնորհակալ է Հայաստանի կառավարության շնորհավորանքների համար Բարձրագույն խորհրդի կողմից Ադրբեջանի անկախության ճանաչման առթիվ:

Ադրբեջանի կառավարությունը խորապես հավատացած է, որ դրացի Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնց ժողովուրդները պատմականորեն սերտորեն կապված են միմյանց, կհաստատվեն ամենաբարեկամական դրացիական հարաբերություններ:

Նախարարապետ՝ Ուսուբբեկով

Յառաջ, թիվ 16, 23 հունվար, 1920թ.

_________

Հ. Գ. 1919թ. մարտին հրաժարական էր տվել Ֆաթհալի Խան Խոյսկու երրորդ կառավարությունը: Ադրբեջանի վարչապետ էր դարձել Նասիբ Բեկ Ուսուբբեկովը, ով նաև զբաղեցրեց ներքգործնախարարի աթոռը: Նրա կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռը (կանգնած, ձախից առաջինը) ու Աբրահամ Դաստակյանը (Դաստակով) (նստած, աջից առաջինը): Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն: Դաստակյանը զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար՝ առանց պորտֆելի:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/01/14/armenia-1920-january-congradulates-azerbaijan-georgia/