ՀՀ հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունու մահվան օրն է․ 15 հունվարի, 1938թ, Երևանի բանտային հիվանդանոց

8255

Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերից Հովհաննես Քաջազնունին՝ առաջին վարչապետը, մահացել է 1938 թվականի այս օրը՝ հունվարի 15-ին, բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից։

Նա պետք է գնդակահարվեր 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։

Քաջազնունու որդիներից երկուսը՝ Աշոտը և Արամը, 1918 և 1920 թվերին, զոհվել են Լոռվա Չանախչի գյուղում (թուրքերի դեմ պատերազմում) և Զանգիբասարում (հայ-թաթարական բախումների ժամանակ): Նրա երրորդ որդին 1920-ի հոկտեմբերին գերի ընկավ Կարսում, երբ քեմալականները զավթեցին քաղաքը:

Քաջազնունու գերեզմանի տեղը հստակ հայտնի չէ: Նրա դուստրը հետագայում հուշաքար դրեց հոր համար՝ Թոխմախի քաղաքային գերեզմանատանը, որը և այսօր դարձել է Քաջազնունիների ընտանեկան գերեզմանը:

Քաջազնունու վերջին լուսանկարը