Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի արտգործնախարարների հանդիպում Թիֆլիսում. 1920թ հունվար

2079

Խորհրդակցություն հանրապետությունների արտաքին գործերի մինիստրների

Մոտ օրերս Թիֆլիսում տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի մինիստրներ՝ Ֆաթալի Խան Խոյսկու, Ալեքսանդր Խատիսյանի և Եվգենի Գեգեճկորու խորհրդակցությունը:

Մինիստրները մշակել են հետևյալը, որ նրանցից յուրաքանչյուրը պիտի անցկացնի իր կառավարության մեջ:

  1. Նորից հաստատել, որ բոլոր [տարածքային] վեճերը երեք հանրապետությունների միջև պիտի լուծվեն ոչ թե զենքով, այլ համաձայնության կամ արբիտրաժի միջոցով, որ բոլոր երեք կառավարությունները եռանդուն ջանքներ պիտի գործադրեն իսկապես իրականացնելու համար կյանքում այս վճիռը և միջոցները ձեռք առնեն այս ուղղությամբ:
  2. Անդրկովկասյան երեք հանրապետությունների անկախության գաղափարը հրամայողաբար մտահոգում է նորից հայտարարելու, որ բոլոր երեք հարաբերությունները կպաշտպանեն հարձակումներից, ցույց տալով այս պայքարում հանուն իրենք սուվերեն իրավունքների պաշտպանության, ամեն տեսակ աջակցություն միմյանց:
  3. Պարզված է, որ Անդրկովկասյան երեք հանրապետությունների կենսական շահերը թելադրում են ավելի սերտ գործակցություն նրանց միջև՝ վերացնելու համար նրանց միջև ծագող թյուրիմացությունները և համաձայնելու համար ընդհանուր  թյուրիմացությունները և համաձայնեցնելու համար ընդհանուր գործառնությունները: Այս նպատակով երեք մինիստրների խորհրդակցությունը գտնում է վերին աստիճանի անհրաժեշտ մշտական և պարբերական նստաշրջաններ երեք կառավարությունների պատվիրակությունների միջև, որոնք պետք է լինեն վաղորօք նշանակված ժամանակ երեք հանրապետությունների մայրաքաղաքներում, հերթով:

Ժողովուրդ, թիվ 13, հինգշաբթի, 29 հունվարի, 1920թ

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/13.pdf