ՀՖՖ 24-րդ հերթական ժողովում, որը կկայանա դեկտեմբերի 23-ին, ֆեդերացիայի անդամ կդառնան 7 նոր ակումբներ, այսպիսով՝ ՀՖՖ անդամների թիվը 25-ից կհասնի 32-ի:
Դեկտեմբերի 12-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Կոմիտեի անդամները կողմ են քվեարկեցել 7 ակումբների՝
«Աղթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ,
«Այգ» ՖԱ ՀԿ,
«Լոռի Վանաձոր» ՖԱ ՀԿ,
«Վանաձոր ՖԱ» ՀԿ,
«Աբովյան Ակադեմիա» Ֆուտբոլային ՀԿ,
«Բենտոնիտ ՖԱ» ՀԿ,
«Օլիմպիա ՖԱ» ՀԿ
անդամության հարցը ՀՖՖ ժողովին ներկայացնելուն և դեմ են քվեարկել մյուս երկու ակումբների՝
«Էրեբունի ՍԱ» ՀԿ և «Զանգեզուր ՖԱ» ՀԿ
անդամության հարցը ՀՖՖ ժողովին ներկայացնելուն: