Հայաստանն ու Արցախը՝ միացած. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1989թ. դեկտեմբերի 1-ին

7074

1989 թ.-ի դեկտեմբերի 1-ին Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի վերամիավորման որոշում են ընդունում: Այս որոշմանը նախորդած իրադարձությունների կարճ ժամանակագրությունը, որով բացահայտվում է նաեւ զարգացումների տրամաբանությունը հետեւյալն է.

1989-ի Օգոստոսի 16-ին տեղի է ունենում Արցախի լիազոր ներկայացուցիչների համագումար, որն ընտրում է 79 հոգանոց Ազգային խորհուրդ:

1989թ. նոյեմբերի 19-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունում է բանաձև, որում ԽՍՀՄ ղեկավարությանը կոչ էր արվում հակամարտությանը տալ այնպիսի լուծում, որը կարտահայտեր մարզի հայ մեծամասնության կամքը:

Նոյեմբերի 20-ին ԽՍՀՄ ԱԳՆ-ն և Գերագույն խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովը որակում են Սենատի բանաձևը որպես «կոպիտ և ինքնակոչ միջամտություն»:

Նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ լուծարվում է Ա. Վոլսկու ղեկավարած ԼՂ Հատուկ կառավարման կոմիտեն: Դրա փոխարեն ստեղծվում է Կազմկոմիտե, որի ղեկավար է նշանակվում Ադրբեջանի կոմկուսի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն, որով փորձ է արվում վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի անմիջական հսկողության տակ:

http://www.hambardzum.am/hy/tesadaran/1989-hxsh-gx-nstashrjan/leuon-ter-petrosyan-oroshman-naxagic-hxsh-gx-nstashrjan-1989.html