Արամ Մանուկյանի հրահանգը եռագույն դրոշը՝ կարմիր, կապույտ, դեղին, գործածելու մասին. 13 սեպտեմբեր, 1918թ

7313

ՀՀ ներքին գործերի մինիստրի հրահանգը եռագույն դրոշակը գործածելու մասին

13 սեպտեմբեր, 1918թ․

Հայաստանի Հանրապետության պետական-կառավարական հիմնարկությունները պետք է ունենան և կրեն Հանրապետության դրոշակ հետևյալ գույներով, ըստ կարգի վերևից ներքև՝ կարմիր, կապույտ, դեղին։

Հայտնելով այս մասին, առաջարկում եմ անմիջապես կիրառել սույն հրահանգը և հետևել նրա անթերի իրագործմանը։

Ներքին գործոց մինիստր՝ ԱՐԱՄ

Կռավարության լրաբեր, 24 սեպտեմբերի, 1918