Պեմզաշեն ավանի բնակչությունը 1831-1931 թվականներին. Արթիկի շրջան

5441

Պեմզաշեն գյուղը գտնվում է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում՝ Արթիկ քաղաքից 6 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից` 26 կմ հեռավորության վրա: Գյուղը տեղադրված է Արագածի արևմտյան ստորոտում` ծովի մակարդակից 1800 մետր բարձրության վրա:

Նախկինում ունեցել է Մահմուդջուղ, Կարմիրքենդ անունները: Պեմզաշեն է անվանվել 1940 թ. մարտի 2-ին: 1958-ից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995-ի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է գյուղական բնակավայրերի շարքին:                                                                                                                                                                                                                                                          Պեմզաշենում և շրջակայքում պահպանվել են բազիլիկ եկեղեցու (5-րդ դար), խաչաձև գմբեթավոր եկեղեցու (6-րդ դար) հիմնապատերը, 11-րդ դարի Մակարավանքի ս. Սիոն եկեղեցին, Առաքելոց վանքի եկեղեցին, Աբլղարիբ Պահլավունու մահարձանը:

Պեմզաշենի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 191 բնակիչ, բոլորը՝ հայ:

Պեմզաշենի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 191 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 1.019 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1.354 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1.496 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ (հայ-լուսավորչական, հայ-կաթոլիկ),

1908 թվական – 1.767 հոգի,

1914 թվական – 1.944 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի՝ 1.920,

1916 թվական – 1.549 հոգի,

1919 թվական – 2.582 հոգի,

1922 թվական – 1.374 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1.331 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական –  1.561 հոգի, որից 1.558-ը՝ հայ, 3-ը՝ ռուս:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարում՝ Մակարավանքի սբ. Սիոն (1001 թ.)

Կարդալ և դիտել նաև՝

 

https://www.aniarc.am/2020/04/08/artik-1831-all-villages-korkotian/