Պոլսո պատրիարքարանի 1882 թվականի տվյալներով՝ Օսմանյան կայսրությունում հայերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 2 միլիոն 660 հազար հոգի, որից 1 միլիոն 630 հազարը բնակվում էր արևելյան վեց նահանգներում՝ Էրզրում/Կարին, Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա/Սվաս:
Երեսուն տարի անց, Պատրիարքարանը նշում էր Օսմանյան կայսրությունում հայերի 2 միլիոն 100 հազար թիվը: Այս նշանակալի պակասը կարելի է բացատրել 1894-1896թթ հայկական ջարդերով, ինչպես նաև դեպի Կովկաս, Եվրոպա և Ամերիկա արտագաղթով:
1912թ Պատրիարքարանի տվյալներով, Օսմանյան կայսրությունում բնակվող 2.1 միլոին հայերը աշխարհագրորեն տեղաբաշխված էին՝
Թուրքական Հայաստան/Արևմտյան Հայաստան – 1 միլիոն 18 հազար հոգի,
Հայկական վեց վիլայեթներին մոտ հողեր – 145 հազար,
Կիլիկիա – 407 հազար,
Եվրոպական Թուրքիա և կայսրության այլ հատվածներ – 530 հազար:
Պատրիարքարանի 1912թ տվյալներով 6 նահանգներում բնակչության ազգային պատկերը հետևյալն էր՝
թուրքեր քրդեր հայեր
Էրզրում 240.000 75.000 215.000
Վան 47.000 72.000 185.000
Բիթլիս 40.000 77.000 180.000
Խարբերդ 102.000 95.000 168.000
Դիարբեքիր 45.000 55.000 105.000
Սեբաստիա 192.000 50.000 165.000
տոկոսային 25.4 % 16.3 % 38.9 %
Աղբյուրը՝ Armenia on the Toad to Independence, 1918, by Richard G. Hovannisian, University of Clifornia Press, Berkeley and Los Angeles, 1967, pp 34-37.