Կապանի (Ղափանի հանքեր) բնակչությունը 1831-1931 թթ և այսօր

7395

Կապանը, Երևանից հետո Հայաստանի ամենաերկար քաղաքն է: Այն արևելքից արևմուտք ձգվում է 13 կիլոմետր: Գտնվում է Երևանից 320 կիլոմետր հեռավորության վրա, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, Ողջի գետի հովտում, ծովի մակարդակից 750-1050 մետր բարձրության վրա:

Կապանը նախկինում ունեցել է Ղափան, Ղափանի հանքեր անունը:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Կապանի բնակչությունը, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 196 հոգի, որից 184-ը՝ հայ, 12-ը՝ իսլամ,

1873 թվական – 520 հոգի, որից 388-ը՝ հայ, 132-ը՝ իսլամ,

1886 թվական – 1035 հոգի, որից 785-ը՝ հայ, 250-ը՝ իսլամ,

1897 թվական – 76 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 47-ը՝ իսլամ, 29-ը՝ հայ,

1904 թվական – 1466 հոգի,

1919 թվական – 1245 հոգի,

1922 թվական – 1088 հոգի, որից 1017-ը՝ հայ, 70-ը՝ թրքո-թաթար, 1-ը՝ այլ,

1926 թվական – 1511 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 928-ը՝ հայ, 165-ը՝ թուրք, 418-ը՝ այլ,

1931 թվական – 3175 հոգի, որից 2895-ը՝ հայ, 101-ը՝ թուրքական խումբ, 179-ը՝ ռուս և այլ ազգեր:

2001 թվականի ՀՀ մարդահամարի համաձայն, Կապանի մշտական բնակչությունը կազմել է 45.711 մարդ:

2011 թվականի ՀՀ վերջին մարդահամարի համաձայն, Կապանի մշտական բնակչությունը կազմել է 43.190 մարդ:

Դիտել նաև՝