Անուշավան (Փոքր Պարնի) գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և մեր օրերում. Արթիկի շրջան

2200

Անուշավան գյուղը գտնվում է Արթիկի շրջանում, Արագածի հյուսիս-արևմտյան ստորոտին, մարզկենտրոն Գյումրիի 23 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից մոտ 1700 մետր բարձրության վրա։

Նախկինում ունեցել է Փոքր Պարնի անունը: Հանդիպում է նաև այլ անուններով, ինչպես՝ Փոքր Բեկանդ, Սուլթանի Պարնի:

Ներկայացնում ենք Անուշավան գյուղի բնակչությունը՝ համաձայն Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” կոթողային աշխատության:

1831 թ – 267 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թ – 782 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թ – 1121 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թ – 1201 հոգի, բոլորը՝ հայ (ցարական Ռուսաստանի առաջին մարդահամար)

1908 թ – 1382 հոգի,

1914 թ – 1564 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թ – 1520 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թ – 1479 հոգի,

1919 թ. – 1430 հոգի,

1922 թ – 1571 հոգի, որից 1566-ը՝ հայ, 5-ը՝ այլ, բայց ոչ թրքո-թաթար,

1926 թ – 1351 հոգի, բոլորը՝ հայ (ԽՍՀՄ առաջին մարդահամար),

1931 թ – 1595 հոգի, բոլորը՝ հայ:

2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Անուշավանում մշտական բնակչությունը եղել է 2070 հոգի, առկա բնակչությունը՝ 1906 հոգի:

Լուսանկարում՝ տեսարան Արթիկի շրջանից

Արթիկի շրջանի գյուղերը 1831 թվականին