Հայերեն-պարսկերեն իրավաբանական բառարան. Տիգրան Դավուդյանի նոր աշխատությունը

1802

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հեղինակից՝ իրանագետ և թարգմանիչ Տիգրան Դավուդյանից, ստացել է հայերեն-պարսկերեն իրավաբանական բառարանը, որը հրատարակել է Անտարեսը, 2023թ.

Իրավաբանական տերմինների բառարանը պարունակում է երկու հազար բառ և բառակապակցություն:

Ավելի վաղ Տիգրան Դավուդյանը հրատարակել է մի քանի այլ աշխատություններ:

Հայերեն-պարսկերեն բառարանը պարունակում է ժամանակակից հայերենի շուրջ 20 հազար բառ և արտահայտություն: Այն նվիրվել է հայ տպագրության 500-ամյակին և հրատարակվել 2010 թվականին:

Պարսկերեն-հայերեն բառարանը, որ հրատարակվել է 2021-ին, պարունակում է ժամանակակից պարսկերենի շուրջ 25 հազար բառ և արտահայտություն:

Պայքար ազգային ինքնորոշման համար, պարսկերենով, 2020թ:

ՀՀ Սահմանադրություն, պարսկերեն թարգմանություն, 2022թ:

ԱՆԻ կենտրոնը շնորհակալություն է հայտնում հեղինակին՝ Տիգրան Դավուդյանին, արժեքավոր հատորներով մեր գրադարանը համալրելու համար: