Հայաստանում սորոսականության թեման «Երկիր Մեդիա»-ի հայտնի հարցազրույցում՝ 2018թ. հուլիսի 26-ին, շրջանառության մեջ է դրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անմիջապես այն ժամանակ, երբ նրան մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով:
Հեգնական է, որ Սորոսի Երևանի գրասենյակից, այսինքն՝ Բաց հասարակության հիմնադրամներից, 2012-2015 թվականներին առնվազն 237 հազար դոլար դրամաշնորհ ստացել է հենց «Երկիր Մեդիա»-ն:
Ներկայացնում ենք «Երկիր Մեդիա»-ի՝ Սորոսից ստացված դրամաշնորհների թվականները և գումարի չափաբաժինները: